3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել. ՀՀ ՊՆ
Այլ Լուրեր

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել. ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ,  տարածել է հերթական ապատեղեկատվությունը: 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: 

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»:

Բեռնում.....