8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մյասնիկյան պողոտա — Սարալանջի – Հերացի — Աբովյան — Շարիմանյան փողոցների հանգույցում
Այլ Լուրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մյասնիկյան պողոտա — Սարալանջի – Հերացի — Աբովյան — Շարիմանյան փողոցների հանգույցում

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են.

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա — Սարալանջի – Հերացի — Աբովյան — Շարիմանյան փողոցների հանգույցում:

Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի — Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:

Բեռնում.....