4.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 07.12.2023
Գլխավոր » Մհեր Սեդրակյանի գույքի նկատմամբ կալանք է կիրառվել
Իրավունք

Մհեր Սեդրակյանի գույքի նկատմամբ կալանք է կիրառվել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը ներկայացել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ավելի, վաղ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Համապատասխան վարչությունում Սեդրակյանի պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրա, դատարանի որոշմամբ Սեդրակյանի գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Բեռնում.....