7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Սունդուկյանի բեմում թեժ աշուն է սպասվում. «Քաղաքապետ»-ը ներկայացմամբ բեմ է վերադառնում նախկին քաղաքապետը
Այլ Լուրեր

Սունդուկյանի բեմում թեժ աշուն է սպասվում. «Քաղաքապետ»-ը ներկայացմամբ բեմ է վերադառնում նախկին քաղաքապետը

Դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երկարատև դադարից հետո կրկին բեմ է վերադառնում. ժամեր առաջ Հայկ Մարությանը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-20-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կսպասի իր հանդիսատեսին՝ ներկայացնելու իր նոր՝ «Քաղաքապետը» մոնոներկայացումը:

«Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնոներկայացումը` «Քաղաքապետը»»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկ Մարությանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Տեսանյութում նախկին քաղաքապետը խոստանում է՝ քաղաքական բնույթի բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա ներկայացման ընթացքում:

«Քաղաքապետ»-ի տոմսերի գինը տատանվում է 4-20 հազարի սահմանում: Սեպտեմբերի 19-ի տոմսերը սպառվել են հայտարարությունից 3 ժամ անց:

Բեռնում.....