1.1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » ՀՀ ՄՊՀ նախագահը Մինսկում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը
Այլ Լուրեր

ՀՀ ՄՊՀ նախագահը Մինսկում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների «5+1» ձևաչափով խորհրդակցությանը

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու 2022 թվականի սեպտեմբերի 6-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, Գեղամ Գևորգյանը Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի հրավերով  կմասնակցի նաև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման 30-ամյակին նվիրված միջազգային համաժողովին: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 53-րդ և ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 39-րդ նիստերը:  

Բեռնում.....