-3.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Երկու մարդու սպանած Արզական գյուղի 46-ամյա բնակիչը կալանավորվել է
Իրավունք

Երկու մարդու սպանած Արզական գյուղի 46-ամյա բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում շարունակվում է  երկու անձի սպանության, երկու անձի նկատմամբ սպանության փորձ, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելով հարևանի տուն ներխուժելու, ինչպես նաև՝ բենզալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակություն կատարելու  դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, վարույթի շրջանակներում որոնվող ենթադրյալ հանցագործություն կատարած Կոտայքի մարզի Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը 2022 թ. սեպտեմբերի 3-ին ժամը 03:15-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին, ձերբակալվել և հարցաքննվել դեպքերի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Իրականացված վարութային և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ ապացուցողական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բեռնում.....