-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Լիզ Թրասը կլինի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Այլ Լուրեր

Լիզ Թրասը կլինի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն ընտրվել է բրիտանական պահպանողականների ղեկավար և կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեյդին։ Ելույթը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը։

Թրասսը հավաքել է կուսակցության անդամների 81,3 հազար ձայն։ Նրա մրցակիցը՝ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, ստացել է 60,4 հազար ձայն:

Իր նոր կարգավիճակում առաջին ելույթում Լիզ Թրասը խոստացել է պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ և նվազեցնել հարկերը։

Գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտոնապես լիազորությունները կփոխանցի մինչ սեպտեմբերի 6-ը։ Նույն օրը Մեծ Բրիտանիայի թագուհին շոտլանդական Բալմորալ ամրոցում կընդունի երկու քաղաքական գործիչներին: Հաջորդ օրը Լիզ Թրասը կպատասխանի խորհրդարանականների հարցերին։

Հիշեցնենք, որ Ջոնսոնը, ով 2019 թվականին փոխարինել էր Թերեզա Մեյին վարչապետի պաշտոնում, հուլիսի ս.թ. 7-ին հայտարարեց, որ հեռանում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից։

Կուսակցության ղեկավարի թափուր պաշտոնի համար հայտ էր ներկայացրել 11 հոգի: Փոստով անցկացվող քվեարկությանը մասնակցել են կուսակցության բոլոր անդամները՝ մոտ 200 հազար մարդ։

Բեռնում.....