11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Ռուսաստանը կկասեցնի Եվրոպայի հիմնական գազատարերով մատակարարումները, քանի դեռ պատժամիջոցները չեն վերացվել
Այլ Լուրեր

Ռուսաստանը կկասեցնի Եվրոպայի հիմնական գազատարերով մատակարարումները, քանի դեռ պատժամիջոցները չեն վերացվել

«Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով ռուսական գազի մատակարարումը Եվրոպա ամբողջությամբ չի վերսկսվի այնքան ժամանակ, քանի դեռ «կոլեկտիվ Արևմուտքը» չի չեղարկել Մոսկվայի դեմ պատժամիջոցները Ուկրաինա ներխուժելու պատճառով, հայտարարել է Կրեմլը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը քննադատել էր Եվորապական Միության, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կիրառած պատժամիջոցները, որոնց պատճառով Ռուսաստանը Սանկտ-Պետերբուրգից Բալթիկ ծովով ընթացող առանցքային գազատարով գազ չի մատակարարում Գերմանիային:

The Financial Times նշում է, որ թեև Մոսկվան շարունակում է ցույց տալ, որ գազի մատակարարման դադարեցման պատճառը տեխնիկական խնդիրներն են, այնուամենայնիվ Պեսկովի մեկանաբանությունները դարձել էին Կրեմլի ամենախիստ պահանջները, որոնց գլխավոր նպատակը կայանում էր Եվրոպային գազի ամբողջական հոսքի մատակարարման  վերսկսման դիմաց պատժամիջոցների վերացումը:

Եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ Ռուսաստանի տեխնիկական խնդիրները մտացածին քայլեր են և մեղադրել են Մոսկվային այն բանում, որ վերջինս փորձում է իր էներգակիրների մատակարարման հարցը զենքի վերածել, որպես արևմուտքի պատժամիջոցներին պատասխան քայլ:

«Գազի մատակարարման հետ կապված խնդիրները ծագել են մեր երկրի և մի շարք ընկերությունների դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով»,- «Интерфакс» գործակալության փոխանցմամբ ասել էր Պեսկովը և ավելացրել, որ «այլ պատճառներ չկան, որոնք կարող էին առաջացնել մատակարարման հետ կապված այդ խնդիրները»:

«Գազպրոմը» ուրբաթ ուշ երեկոյան հայտարարել էր, որ կդադարեցնի գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» գազատարով տեխնիկական անսարքության պատճառով, որի պատճառը Կանադայում գերմանական արտադրության տուրբինների վերանորոգման դժվարություններն են:

Հայտարարությունը հնչեց մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ G7 երկրները հայտարարեցին ռուսական նավթի արտահանման համար գնային սահմանափակում մտցնելու համատեղ ջանքերի մասին, որի գլխավոր նպատակը Ուկրաինայում ընթացող ագրեսիվ պատարզմը ռուսական էներգոռեսուսրների վաճառքից գոյացած միջոցներով Մոսկվայի կողմից ֆինանսավորելու կասեցումն է:

The Financial Times-ը նշում է, որ Ռուսաստանին հաջողվել է փոխհատուցել է պատժամիջոցներից ստացված տնտեսական վնասի մեծ մասը՝ շնորհիվ իր նավթի և գազի վաճառքից գոյացած եկամուտների, որոնք շարունակում են օգուտներ բերել Ռուսաստանին էներգակիրների բարձր գների պատճառով՝ դեռ պատերազմի սկսվելուց  ի վեր:

Պեսկովը նշել էր, որ պատժամիջոցները հնարավոր չեն դարձնում տուրբինների աշխատանքների ապահովումը, կամ դրանց վերականգնման համար պայմանների ստեղծումը: «Հենց Արևմուտքի ղեկավարների կողմից ներդրված այդ պատժամիջոցներն են հանգեցրել այն իրավիճակին, որը մենք տեսնում ենք հիմա»,-ասել էր ՌԴ ՊՆ մամուլի խոսնակը:

Այնուամենայնիվ Գերմանիայի կառավարությունը և ԵՄ-ն վիճարկել են իբր տեխնիկական հիմնավորմամբ գազի մատակարարման դադարեցման հարցը։

Եվրահանձնաժողովի էներգետիկայի հետ կապված հարցերի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին երկուշաբթի հայտարարել էր, որ «կարևոր է հիշել, որ Ռուսաստանից Եվրոպա միայն մեկ գազատար չէ, որ անցնում է: Եթե տեխնիկական խնդիրներ առաջ գային՝ որոնք կխոչընդոտեին «Հյուսիսային հոսք 1»-ի աշխատանքները, ցանկության դեպքում հանրավոր կլիներ Եվրոպային գազ մատակարարել այլ գազմաուղով: Սա այն է, ինչին մենք չենք հետևում»: 

Լրատվականը նշում է, որ եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչև 20 տարի առաջվա նվազագույնին՝ իջնելով 0,7 տոկոսով և հասնելով 0,988 դոլարի:

Ռուսաստանը Եվրոպային գազը դեռևս մատակարարում է խորհրդային ժամանակների Ուկրաինայով անցնող խողովակաշարերով, որոնք չնայած ընթացող ռազմական գործողություններին, շարունակում են գործել, ինչպես նաև մատակարարումները կատարվում են Թուրքիայով անցնող «Հարավային հոսք» խողովակաշարով:

Սակայն Refinitiv-ի տվյալներով հյուսիսային խողովակաշարերով, այդ թվում Ուկրաինայով անցնողներով, գազի մատակարարման ծավլները նախորդ տարվա սեպտեմբեր  ամսից սկսել են նվազել մինչև 90 %-ով:

Ուկրաինայի գազատարի օպերատորի գործադիր տնօրեն Սերգեյ Մակոգոնն հայտարարել էր, որ որևէ նախանշան չկար, որ Ռուսաստանը պլանավորում էր փոխհատուցել նվազած ծավալները, առավել շատ գազ մատակարարելով Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով:

Նա ասել էր, որ «Գազպրոմը» օրական 41 միլիոն խորանարդ մետր գազ է մղում ուկրաինական խողովակաշարերով, ինչը նրանց պայմանագրով նախատեսված առավելագույն հնարավոր 77 միլիոն կուբամետրի կեսից մի փոքր ավելին է: Սակայն «Հարավային հոսք» գազատարի մատակարարումների ծավալները, որը գազով է ապահովում Թուրքիային և Հարավային Եվրոպայի երկրներին, չեն նվազել:

Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից, Հյուսիսային Աֆրիկայից ավելի մեծ մատակարարումները և հեղուկացված գազի ներմուծման ավելացումը որոշ չափով օգնեցին փոխհատուցել ռուսական մատակարարումների կորուստը, որը մինչև ճգնաժամը կազմում էր եվրոպական սպառման մոտ 40 տոկոսը: Սակայն, հյուսիսային գազամուղներից կախված երկրների համար սեպտեմբերից սկսված պակասորդը նախորդ տարվա համեմատ կազմել էր 20 տոկոս:

S&P Global-ի վերլուծաբան Լորան Ռուսեկասն The Financial Times-ին ասել էր, որ ռուսական մատակարարումները դեպի Եվրոպա 2021 թվականի սկզբից նվազել են ավելի քան 80 տոկոսով: Ռուսաստանը մինչ Ուկրաինա ներխուժելը սկսել էր դանդաղորեն նվազեցնել գազի մատակարարումների ծավալները, որոնք սակայն էլ ավելի մեծ չափերի հասան վերջին ամիսներին, երբ Արևմուտքը պատժամիջոցներ սկսեց սահմանել Ռուսաստանի նկատմամբ պատերազմի պատճառով:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երկուշաբթի խոստովանել էր, որ դաշինքի որոշ քաղաքական խմբակցություններ ցանկանում են, որ ԵՄ-ն հրաժարվի Ուկրաինային աջակցությունից, Կիևին մղի հրադադարի և հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից՝ եվրոպական երկրների վրա տնտեսական ճնշումը թուլացնելու համար: Նա նաև ավելացրել էր, որ այդ դիրքորոշումները չեն արտահայտում ԵՄ անդամ երկրների պաշտոնական դիրքրոշումները:

Բորելը նման հայտարարությունը արել էր Գերմանիայում և Չեխիայում գնաճի դեմ մեկնարկած բողոքի ցույցերից և ԵՄ-ի կողմից նոր մոտեցում ցույց տալու չեխ քաղաքական գործիչների կողմից հնչեցրած հայտարարություններից հետո:

Բորելը, ելույթ ունենալով Բրյուսելում Ուկրաինայի վարչապետի հետ միասին, ասել էր, որ կա «հստակ, ամբողջական, անսասան աջակցություն բոլոր [ԵՄ] կառավարությունների կողմից մեր դիրքորոշմանը»:

Ռուս պաշտոնյաները Եվրոպայում աճող էներգետիկ ճգնաժամը գնահատել են որպես բարձր գին, որը դաշինքը վճարում է Ուկրաինային աջակցության համար: «Ակնհայտ է, որ Եվրոպայում մարդկանց, գործարարների և ընկերությունների կյանքը վատացել է», — ասել է Պեսկովը և ավելացրել. «Իհարկե, այս երկրների շարքային մարդիկ ավելի ու ավելի շատ հարցեր կունենան իրենց ղեկավարներին»:

Բեռնում.....