Newarmenia-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։
Բրյուսելում կայացած հանդիպումից հետո կա տեղեկություն, որ մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է կնքվել խաղաղության պայմանագիր։ Անդրադառնալով այս հարցին՝ Սոնա Ղազարյանն ասում է․
«Մենք տրամադրված ենք, որ մինչև տարեվերջ գործընթացը տեղի կունենա, ես չեմ կարող պնդել, որ հենց տարեվերջին կլինի, քանի որ շատ-շատ գործոններ կան՝ ոչ մեզանից կախված։ Բայց ինչ վերաբերում է մեր քաղաքական թիմին ու կառավարությանը, ապա մենք պատրաստ ենք և աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ արդյունավետ աշխատանքի արդյունքում դա հնարավոր է, սակայն ակնկալում եմ, որ կառուցողական կլինի նաև դիմացի կողմը, և պայմանավորվածությունները կպահպանվեն։ Մենք սպասում ենք հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով, որոնք արդեն ավելի առարկայական աշխատանքի կանցնեն։ Սկզբունքների շուրջ տևական աշխատանք պետք է տարվի, պետք է տեքստը կազմվի, և ես կարծում եմ, որ բեղմնավոր աշխատանքի արդյունքում կհասցնենք տարեվերջին ունենալ մի փաստաթուղթ, որը երկկողմ համաձայնեցված կլինի»։
Սոնա Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանի սադրանքները վկայում են այն մասին, որ այդ երկիրը միտված է ուժի կիրառմանը դիմել, սակայն միջազգային հանրության կողմից կա ճնշում, որի արդյունքում Ադրբեջանը պետք է վերադառնա ավելի կառուցողական դաշտ։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ պատգամավորը նշում է, որ էական չէ, թե ինչ է ասում Ադրբեջանը, էականն այն է, թե այս պահին ինչ է ասում միջազգային հանրությունը, մասնավորապես, ԱՄՆ-ն, որը փորձառու դիվանագետ նշանակեց որպես Մինսկի խմբի համանախագահ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
