14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Ընդդիմադիր 2 դաշինքներում ակտիվ քննարկումներ են ԱԺ գնալ-չգնալու հարցով. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ընդդիմադիր 2 դաշինքներում ակտիվ քննարկումներ են ԱԺ գնալ-չգնալու հարցով. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 12-ին ընդառաջ ընդդիմադիր 2 դաշինքներում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ գնալ-չգնալու հարցով։ Թեպետ «Դիմադրության շարժման ընթացքում ընդդիմադիրները քանիցս հայտարարել են, որ կվերադառնան միայն սեփական օրակարգով, սակայն հավաստի աղբյուրներից ինֆորմացիա է ստացվել, որ, ի տարբերություն առաջին փորձի, ՔՊ-ն հունվարին մտադիր է մանդատներից զրկելու գործընթացն ավարտին հասցնել, որովհետեւ միջազգային հանրությունը, հատկապես` եվրոպական կառույցներն այլեւս դեմ չեն լինի դրան։ «Հայաստան» դաշինքում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, չնայած մի քանի ժամանոց ծանր քննարկում է ընթացել:

Վերջին օրերին Սերժ Սարգսյանն էլ է իր թիմակից պատգամավորների հետ քննարկումներ անում, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքի պահվածքը մեծապես կախված է «Հայաստան» դաշինքի որոշումից, չնայած ավելի վաղ ՀՀԿ-ական պատգամավորները կատեգորիկ ասում էին, որ խորհրդարան չեն վերադառնալու: Բայց փողոցային պայքարի անհաջողությունները ընդդիմությանը մղում են վերադառնալ` բոլորը հասկանում են, որ այդ ամբիոնից զրկվելը վատ կանդրադառնա իրենց գործունեության վրա:

Մեզ ասացին, որ եթե «Հայաստան» դաշինքը հայտարարի ԱԺ վերադառնալու մասին, նույնը կանեն նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական պատգամավորները։ Ի դեպ, այն ծրագիրը, որ ամբողջական ցուցակով հրաժարվեն մանդատներից` խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու համար, եւս գլուխ չի եկել: 

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....