-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել որոշ շրջանակների. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել որոշ շրջանակների. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

…Ռուսաստանյան քաղաքագիտական եւ դրանց մերձ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենալու:

Ռուսաստանը ոչ միայն գիտակցում է, որ հակառուսական տրամադրություններն են աճում, եւ այժմ հայաստանյան հասարակության մեջ կայուն 18 տոկոս կա` ընդդեմ Ռուսաստանի, ինչն ահռելի թիվ է, այլեւ գիտակցում է, որ հակառուսականությունը բուն է դրել հատկապես էլիտայի շրջանում, ինչը վտանգավոր է: Դրա համար փորձելու են քարոզչական աշխատանք սկսել, նաեւ խաղի մեջ են փորձելու մտցնել նոր խաղացողներ, նոր դեմքեր։

Պատահական չէ, որ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական եւ արեւմտամետ որոշ շրջանակների, որոնք փորձում են հակաքարոզչություն անել Վարդանյանի դեմ եւ տարածում են այն թեզը, թե նրան Կրեմլն է գործուղել Արցախ։

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....