7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը կվերապատրաստի 40 բուժքույրերի
Այլ Լուրեր

Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը կվերապատրաստի 40 բուժքույրերի

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպությունը Գավառ եւ Սեւան համայնքների բուժկետերի եւ բուժամբուլատորիաների բուժքույրերի համար իրականացնում են վերապատրաստման դասընթացներ։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վերապատրաստումներն ընթանում են «Հղիության ընթացքում հանդիպող խնդիրներ, ծննդաբերություն, հետծննդաբերական շրջան, կրծքով կերակրում» թեմայի շրջանակում։

Յուրաքանչյուր համայնքից վերապատրաստման դասընթացներին կմասնակցի 17-22 բուժքույր։

Գավառում կայացած հանդիպմանը Ֆրանսիայից ժամանած վերապատրաստող մասնագետներին եւ դասընթացի մասնակից բուժքույրերին ողջունել են Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները։

Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության պատասխանատուները եւ վերապատրաստող մասնագետներն էլ իրենց հերթին հույս են հայտնել, որ սեղմ ժամկետում կարող են վերապատրաստվող բուժքույրերին փոխանցել իրենց մասնագիտական հարուստ փորձը։

Բեռնում.....