16.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Փոխվարչապետը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր
Այլ Լուրեր

Փոխվարչապետը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, հանդիպման նպատակը Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք:

Փոխվարչապետ Մաթևոսյանը հարցուպատասխանի ձևաչափով լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, պատասխանել դրանց և նշել, որ պետական մարմինների հետ կապված առկա հարցերի վերաբերյալ լուծումները կգտնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար և հիմնականում ընդգծել, որ Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու ու ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու նպատակ ունեն:

Բեռնում.....