9.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Շարունակվում է Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը ԱՄՆ
Այլ Լուրեր

Շարունակվում է Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է, ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մանրամասներ այդ այցից.

Շարունակվում է աշխատանքային այցը ԱՄՆ: ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել եմ Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում հանդիպել եմ Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Բարձր եմ գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։

Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Հանդիպման ավարտին պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։

Բեռնում.....