8.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Օնիկ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Օնիկ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ սկսված հետապնդումներն արգելակվել են։ Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին կալանավորվեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Նրան մի քանի դրվագով են մեղադրանք առաջադրել․ մեկը Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունքն է, այլ կերպ ասած՝ Շուշին ինքն է հանձնել։ Սեպտեմբերի 2-ին էլ մեղադրանք առաջադրվեց պատերազմի սկզբում, մինչեւ ծանր վիրավորվելը, Արցախի ՊԲ հրամանատար աշխատած Ջալալ Հարությունյանին:

Պարզվում է` նա էլ է ծառայողական պարտականությունները վատ կատարել ու հատկապես տապալել է Լելե Թեփեի հայտնի օպերացիան։ Այնուհետ բոլորը գուժում էին, որ հաջորդը ՊՆ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն է, պատերազմի փաստացի հրամանատարը, ում ղեկավարության ներքո են աշխատել վերը նշված անձինք: Սակայն վերջինիս շրջապատից տեղեկացանք, որ Գասպարյանը գտնվում է ռուսական շրջանակների հովանու ներքո։

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....