-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » Արցախում ստեղծվել է նոր ապաքաղաքական շարժում. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Արցախում ստեղծվել է նոր ապաքաղաքական շարժում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Արցախում ստեղծվել է ապաքաղաքական շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության» անունով։ Շարժումը հավակնում է դառնալ նոր «Ղարաբաղ կոմիտե» կամ «Արցախյան շարժում-2» եւ կրկին միավորել համայն հայությանը: Գլխավոր նպատակն է՝ որեւէ պարագայում թույլ չտալ, որ Արցախը կրկին բռնակցվի Ադրբեջանին։ Շարժման գաղափարն ապակուսակցական անհատներինն է, սակայն մեզ ասացին, որ շարժմանը կարող են միանալ նաեւ կուսակցականներ։

Համակարգող խորհրդի անդամներից է Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը, ով ակտիվ ներգրավված է շարժումն ընդլայնելու աշխատանքներում։ Նրանք համայնքներում ակտիվ հանդիպումներ են կազմակերպում մարդկանց հետ, շեշտում, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միասնականություն, ու պետք է համախմբվել ոչ թե քաղաքական ուժերի, անհատների շուրջ, այլ գաղափարի՝ ինչպես 1988-ին էր։ 

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....