0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը
Այլ Լուրեր

Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։

Բեռնում.....