9.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը փետրվարի սկզբից ի վեր առաջին անգամ իջել է 90 դոլարից
Այլ Լուրեր

Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը փետրվարի սկզբից ի վեր առաջին անգամ իջել է 90 դոլարից

Brent տեսակի նավթի 1 բարելի գինը սեպտեմբերի 7-ին ընկել է 90 դոլարից, փետրվարի սկզբից ի վեր սա ամենացածր արժեքն է։

Առևտրային նստաշրջանի ընթացքում նավթի գինը նվազել է ավելի քան 3%-ով, որոշ կետերում այն ​​իջել է 89 դոլարից։  Հյուսիսամերիկյան WTI ընկերության նավթի գինը մեկ բարելի դիմաց հասել է 83 դոլարի։

Ըստ Interfax գործակալության՝ նավթի արժեքը ընկնում է ԱՄՆ-ում տոկոսադրույքների բարձրացման և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման ակնկալիքներով։

Ինչպես նաև սեպտեմբերի 7-ի առավոտյան Չինաստանը հրապարակել է վիճակագրություն, որից հետևում էր, որ երկիրը օգոստոսին կրճատել է նավթի ներմուծումը 9,4%-ով՝ 2021 թվականի նույն ամսվա համեմատ։

Բեռնում.....