11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը
Այլ Լուրեր

Վրաստանը կարճ ժամանակով կփակի Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը

Վրաստանի իշխանությունները սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն կփակեն Հայաստանի հետ սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետը՝ մաքսատան կառավարման նոր տեղեկատվական համակարգի անցնելու պատճառով: Սեպտեմբերի 8-ին այդ մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունում:

«Հայտնում ենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-ից մինչեւ 23:00-ն, նոր տեղեկատվական համակարգի իրականացման/թեստավորման եւ ընթացիկ տեխնիկական աշխատանքների կապակցությամբ «Նինոծմինդա» մաքսային անցակետում կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը»,- ասված է Facebook-ում գերատեսչության Էջում:

Աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը կաշխատի սովորական ռեժիմով՝ շուրջօրյա: Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները գտնվում են սերտ շփման մեջ, որպեսզի անարգել սկսեն բեռների բացթողումը, որոնք այդ ժամանակ կկուտակվեն սահմանին»,-հավելել են Եկամուտների ծառայությունում:  

Բեռնում.....