0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Եղիսաբեթ II թագուհին բժիշկների հսկողության տակ է․ բժիշկները «մտահոգված» են Նորին Մեծության առողջության համար
Այլ Լուրեր

Եղիսաբեթ II թագուհին բժիշկների հսկողության տակ է․ բժիշկները «մտահոգված» են Նորին Մեծության առողջության համար

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը գտնվում է բժշկական հսկողության տակ այն բանից հետո, երբ բժիշկները մտահոգություն են հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ, այս մասին հայտարարությունը հրապարակվել է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական կայքէջում:

«Այս առավոտ թագուհու առողջական վիճակի գնահատումից հետո բժիշկները մտահոգություն հայտնեցին և խորհուրդ տվեցին Նորին Մեծությանը մնալ բժիշկների հսկողության տակ։ Թագուհին մնում է Բալմորալ ամրոցում և իրեն հարմարավետ է զգում այնտեղ», — ասվում է պաշտոնական հայտարարությունում։

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, արքայազն Չարլզը, նրա կինը՝ դքսուհի Կամիլան, և արքայազն Ուիլյամը ներկայումս ճանապարհին են Բալմորալ՝ հանդիպելու թագուհուն։

Բեռնում.....