5.1 C
Yerevan
5 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն եւ ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում եւ անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում:

Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, եւ նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են: Իսկ համատեղ գործողությունների ժամանակ համաչափորեն բաշխում են բոլոր ծախսերը: Երբեմն էլ տարաձայնություններ են ծագում, թե ով պետք է հոգա պայքարի ծախսերը, եւ ինչպես պետք է բաշխվեն թիմերի պարտականությունները:

Հուլիսի 19-ին, եթե հիշում եք, ընդդիմությունը հայտարարեց, թե շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հուլիսի 21-ին ծրագրած հավաքը: Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում կողմերը համաձայնության չեն եկել, թե ով պետք է այդ անգամ հոգա հանրահավաքի ծախսերը: Իսկ հիմնական ծախսը բեմի եւ տեխնիկական միջոցների տեղադրման հետ է կապված։

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....