-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Պեկինում կայացել է ՇՀԿ-ի բժշկական և դեղագործական համագործակցության համաժողովը
Աշխարհ

Պեկինում կայացել է ՇՀԿ-ի բժշկական և դեղագործական համագործակցության համաժողովը

Պեկինում կայացավ Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպված բժշկական և դեղագործական համագործակցության զարգացմանն ուղղված համաժողովը:

Համաժողովը կազմակերպվել էր ՇՀԿ-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության կոմիտեի, ՇՀԿ քարտուղարության, ՉԺՀ-ում Ուզբեկստանի Հանրապետության դեսպանության և Չինաստանի դեղագործական նորարարության և հետազոտությունների ասոցիացիայի կողմից:

Համաժողովի մասնակիցներն ու կազմակերպիչները բազմաբնույթ քննարկումների ծավալեցին «Դեղագործական համագործակցության ամրապնդում հանուն հանրային առողջության» թեմայի շուրջ։

Դեղագործական համագործակցության ամրապնդման և մարդկության ապագայի համար համատեղ ջանքեր գործադրելու նպատակով համաժողովի կազմակերպիչները կոչ արեցին մեծ ուշադրություն դարձնել անդամ պետությունների, դիտորդ պետությունների և գործընկերների փոխգործակցությանը՝ կառավարությունների և ձեռնարկությունների մասնակցությամբ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինը շեշտեց, որ ՇՀԿ անդամ պետությունները շարունակաբար մեծ ուշադրություն են դարձնում բժշկական և դեղագործական ոլորտներում համագործակցության զարգացմանը:

«ՇՀԿ անդամ պետություններ այցերի ընթացքում համոզվել եմ, որ Չինաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի այդ երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս սերտ համագործակցություն ծավալել դեղագործության ոլորտում»,-ասաց նա:

Համաժողովի կազմակերպիչները միակարծիք են, որ անհրաժեշտ է ստեղծել դեղագործության ոլորտում փոխգործակցության համատեղ հարթակ  ՇՀԿ անդամ երկրների կարգավորող մարմինների մասնակցությամբ:

Համաժողովին մասնակցեց նաև ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան երկրորդ քարտուղար Կարեն Գևորգյանը:

Բեռնում.....