3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Խաղաղարարի և Արևմուտքին քննադատողի դիմակի տակ. Էրդողանի ուշագրավ հայտարարությունները Սերբիայում
Այլ Լուրեր

Խաղաղարարի և Արևմուտքին քննադատողի դիմակի տակ. Էրդողանի ուշագրավ հայտարարությունները Սերբիայում

Թուրքիայում 2023 թվականին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հանդես գալ հարակից տարածաշրջաններում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքեր գործադրող առաջնորդի կերպարով:

Այս անգամ հերթը հասել է Բալկանյան թերակղզու երկրներին՝ մասնավորապես Բոսնիա և Հերցոգովինային ու Սերբիային:

Արդեն երկու օր է, ինչ Էրդողանը տարածաշրջանային այցով ուղևորվել էր վերոնշյալ երկրներ, որտեղ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ երկրների ղեկավարների հետ հանդիմանը քննարկել է տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ և Բոսնիա և Հերցեգովինայի համար խնդրահարույց հարցերը:

Ավելին, Էրդողանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպումից հետո տեղ գտած մամուլի ասուլիսում նույնիսկ տվել էր իր մեկանաբանությունը Սերբիայի և մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության միջև օգոստոսի սկզբին տեղ գտած լարվածության շուրջ:

«Լարվածության վերջին փուլը մնաց հետևում: Հուսով եմ, որ այդ դրական մթնոլորտը կպահպանվի: Լարվածությունը չի բխում Բալկանյան տարածաշրջանի ժողովուրդների շահերից»,-ասել էր Էրդողանը:

Սակայն Սերբիա կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահը չի սահմանափակվել միայն Բալկանյան տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ հայտարարություններով ու մեկնաբանություններով: Նա նաև ներկայացրել էր Ուկրաինայում ընթացող հակամարտության շուրջ Անկարայի վարած քաղաքականությունը՝ ավելացնելով, որ իր գնահատմամբ՝ այդ հակամարտությունը չի կարող ավարտվել մոտ ապագայում:

«Թուրքիան հավասարակշռված քաղաքականություն է վարում Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, և այդպես էլ շարունակելու է։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի հաստատման օգտին: Սակայն ներկա գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,-ասել էր Էրդողանը:

Այս համատեքստում առավել քան ուշագրավ էր եղել Էրդողանի կողմից ուկրաինական հակամարտության շրջանակներում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի վարած պատժամիջոցային քաղաքականության մասին հայտարարությունները:

«Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ) դիրքորոշման սխալ լինելու մասին։ Որովհետև կան Արևմուտքի կողմից իրականցված գործողություններ, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Հայտարարում են ռազմական աջակցության մասին: Բայց, փաստորեն, որքան հնացած զենք ու մետաղի ջարդոն կա Արևմուտքում, ուղարկվում է Ուկրաինա»,- ասել է Թուրքիայի նախագահը և ավելացրել, որ քանի դեռ առկա է ռազմական գործողություններ հրահրելու քաղաքականություն, խաղաղության նախաձեռնությունների արդյունավետությունը նվազագույն է։

«Կարող ենք արդյո՞ք ասել, որ այսօր հաղթում է կողմերից որևէ մեկը: Ո՛չ: Այս պատերազմում հաղթողներ չկան, բայց կան շատ պարտվողներ: Զոհվում են մեծ թվով մարդիկ, իսկ ֆինանսական կողմի մասեին խոսելը ավելորդ է»,- ավելացրել էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահը իր խոսքում նշել է, որ նրանք ովքեր լուրջ չեն ընկալում Ռուսաստանին, ապա սխալվում են, քանի որ Ռուսաստանը այդպիսի երկրների շարքում չի կարող լինել:

Անդրադառնալով Մոսկվայի կողմից դեպի Եվրոպա ընթացող գազատարերով գազի մատակարարումների դադարեցմանը՝ Էրդողանը ասել էր. «Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը, իսկ Եվրոպայում գները կտրուկ բարձրացել են: Հիմա (եվրոպական երկրներում) ամենուր ձմեռային սեզոնը հաղթահարելու ուղիներ են փնտրում։ Ինչո՞ւ նախկինում չէիք մտածում այդ մասին: Չէ, ո՞ր Ռուսաստանի ձեռքին կար կարևոր ռեսուրս: Փոխարենը այժմ վերլուծվում են պահեստավորված գազի պաշարները»։

Վուչիչը, ի հավելումն Էրդողանի  նման մեկանաբանություններին, ավելացրել էր. «Այս ձմեռը բոլորիս համար շատ ցուրտ է լինելու, իսկ հաջորդ ձմեռը բևեռային է լինելու ողջ Եվրոպայի համար։ Ոչ ոք չի ուզում լուծումներ փնտրել, բոլորն ակնկալում են թշնամու պարտություն, ոչ թե փոխզիջում։ Եթե ​​իսկապես կարծում եք, որ կարող եք հեշտությամբ հաղթել Ռուսաստանին ռազմական ճանապարհով, ապա մենք պարզապես պետք է լավ պատրաստվենք թե՛ ցուրտ, թե՛ բևեռային ձմռանը»: 

Սերբիայում Էրդողանի նման հակաարևմտյան հայտարարությունները ինքնանպատակ չէին: Նա դրանք հնչեցնում է մի այնպիսի երկրում, որի քաղաքական ղեկավարությունը բազմիցս է Արևմտյան երկրներին հստակ հասկացրել, որ նպատակ չունի միանլու Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման համար սահմանված պատժամիջոցներին: Նման քաղաքակնությունը իր ունեցած ելույթներում նախագահ Վուչիչը բազմիցս բխեցրել է սերբ ժողովրդի մեծամասնության շրջանում առկա ռուսամետ դիրքորոշումից:

Ինչ խոսք, հասկանալի է, որ Էրդողանի կողմից Արևմուտքին քննադատելու ֆոնին իբր խաղաղարարի դիմակի ներքո հանդես գալու նման պոպուլիստական քայլերը և հրապարակային հայտարարությունները ուղղված են հիմնականում հասարակության շրջանում վարկանիշի բարձրացմանը, որը այնքան կարևոր է սպասվող ընտրություններից առաջ:

Այլ կերպ ասած, Էրդողանը նման հայտարարություննեով հանդես չէր գա, եթե հստակ չգիտակցեր, որ դա ուզում է հենց թուրքական հասարակությունը, որից վաղուց է, ինչ արմատխիլ են արվել քեմալիստական աշխարհիկ հանրապետական գաղափարները և դրանք փոխարինվել են, այսպես կոչված, «նեօսմանիզմով», իսլամիզմով և պանթուրանիզմով:  

Բեռնում.....