Չեխիայի կառավարության եվրոպական հարցերով նախարար Միկուլաս Բեկի խոսքով, Հունգարիայի վերջին գործողությունները կասկածի տակ են դրել նրա հետագա անդամակցությունը ԵՄ-ին և տեսականորեն հնարավոր են դարձնում երկրի հեռացումը միությունից։
«ԵՄ-ում բանակցությունները հաճախ բարդ են լինում, և դրանք կարող են վարել շատ երկրներ: Հունգարիան, իմ կարծիքով, երկար ճանապարհ է անցել մինչև յուրատեսակ անդունդի եզրին հասնելը, և այժմ նա պետք է որոշի՝ հեռանա՞լ այս եզրից, թե՞ ռիսկ անել և ցած նետվել, ինչի հետևանքները անգամ չեմ ցանկանում քննարկել»,- ասել է չեխ նախարարը տեղական iROZHLAS ռադիոկայանին տված հարցազրույցում։
