0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » ՌԴ-ն չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից, բայց դրանց ձգձգումը բարդացնում է գործընթացը. Լավրով
Այլ Լուրեր

ՌԴ-ն չի հրաժարվում Կիևի հետ բանակցություններից, բայց դրանց ձգձգումը բարդացնում է գործընթացը. Լավրով

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն դրանց հետագա ձգձգումը Կիևի կողմից կբարդացնի Մոսկվայի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս մասին «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացվել է Պետդումայի ղեկավարության և խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը: «Դիմելով նիստի մասնակիցներին՝ նախագահն ասաց ուկրաինական «պատմության» մասին առա այն, որ մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար են ձգձգում այդ գործընթացը, այնքան նրանց ավելի դժվար կլինի մեզ հետ պայմանավորվել», — ընդգծել է նախարարը ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին:

Բեռնում.....