8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Բայդենը սեպտեմբերի 17-ին մեկնում է Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությանը
Աշխարհ

Բայդենը սեպտեմբերի 17-ին մեկնում է Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ Բ-ի հուղարկավորությանը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ սեպտեմբերի 17-ին մեկնում Է Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ Բ թագուհու հուղարկավորությանը: Այդ մասին ասված Է պետության ղեկավարի՝ սեպտեմբերի 11-ին Սպիտակ տան կողմից տարածված աշխատանքային գրաֆիկում:

«Շաբաթ օր՝ 2022 թվականի սեպտեմբերի 17: Նախագահը եւ առաջին տիկինը կմեկնեն Մեծ Բրիտանիա Նորին Մեծություն Եղիսաբեթ Բ թագուհու պետական հուղարկավորությանը»,- ասված Է փաստաթղթում:

Սեպտեմբերի 11-ին Բայդենն ընդունել Է թագուհու հուղարկավորություն այցելելու պաշտոնական հրավերը: Ավելի վաղ նա հայտարարել Էր հուղարկավորությանն անձամբ ներկա լինելու մտադրության մասին:

CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ, ճշտել Է, որ հուղարկավորություն այցելելու հրավերը տարածվել Է բացառապես ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկիոջ վրա: Այսպիսով, Բայդենը Մեծ Բրիտանա կմեկնի առանց պաշտոնական պատվիրակության ուղեկցության: CNN-ն ընդգծում Է, որ «նախկինում պետական հուղարկավորություններին գործող նախագահին թույլատրվում Էր հետը տանել պետական պաշտոնյանների պատվիրակություն»:

Հուղարկավորությունը կկայանա սեպտեմբերի 19-ին: Հրաժեշտը տեղի կունենա Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, իսկ միապետի հանգչելու վերջին տեղը կդառնա XVI դարում կառուցված՝ Սուրբ Գեւորգի մատուռը Լոնդոնի մերձակայքի Վինձորի դղյակի տարածքում: Թաղման ստույգ տեղը կլինի եկեղեցու տարածքում գտնվող՝ Գեւորգ VI-ի հուշամատուռում: Եղիսաբեթ Բ-ն, որը մահացել Է սեպտեմբերի 8-ին 96 տարեկան հասակում, կառավարել Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ բոլորից երկարատեւ՝ 70 տարի եւ յոթ ամիս:

Նոր տիրակալ Է դարձել նրա ավագ որդին՝ 73-ամյա Չառլզը, որը վերցրել Է Կառլոս III անունը: Մեծ Բրիտանիայում հայտարարված ազգային սուգը կտեւի մինչեւ Նորին Մեծության հուղարկավորությունը: Կառլոս III-ի թագադրությունը տեղի կունենա մի քանի ամիս հետո, օրն առայժմ հայտարարված չԷ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....