Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը սեպտեմբերի 12-ին կքննարկի այն երկրներին արտակարգ ֆինանսավորում տրամադրելու միջոցները, որոնցում պարենի գների բարձրացման խնդիր Է առաջացել Ուկրաինայի հակամարտության պատճառով: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:
Նրանց տեղեկատվությամբ՝ դա ԱՄՀ-ին թույլ կտա Ուկրաինային եւ մի շարք այլ երկրների օգնություն ցույց տալ առանց սովորական, այլ ոչ թե արտակարգ պայմաններում ֆինանսավորման տրամադրման համար պահանջների պարտադիր կատարման: Նրանք պարզաբանել են, որ «Աֆրիկայի շատ երկրներ եւ մի շարք աղքատ պետություններ, որոնք դժվարին կացության մեջ են պարենի պակասից եւ սովից», ֆինանսական օգնության ավելացում են պահանջել:
Երկրների ստույգ քանակը, որոնք դիմել են լրացուցիչ օժանդակության համար, եւ օգնության միջոցների մասշտաբն առայժմ չի ճշտվում, վերջնական որոշումը կընդունվի մինչեւ հոկտեմբերին ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար մարմինների ամենամյա աշնանային նստաշրջանը: Ինչպես գործակալությանը հայտնել Է ԱՄՀ-ի ներկայացուցիչը, կազմակերպությունը սերտ շփման մեջ Է Ուկրաինայի իշխանությունների հետ եւ «ուսումնասիրում Է ստեղծված բարդ իրավիճակում Ուկրաինային հետագա օգնություն ցույց տալու բոլոր հնարավոր միջոցները»:
Այժմ ԱՄՀ-ի պլանը նախատեսում Է «սահմանափակ օգնություն Ուկաինայի համար», բայց երկրի ներկայացուցիչները հիմնադրամից ֆինանսավորման «լիարժեք» փաթեթ են պահանջում: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը քննադատության Է ենթարկել Արժույթի միջազգային հիմնադամին Կիեւին աջակցություն ցույց տալու գործում «պասսիվության» համար եւ կոչ Է արել ակտիվացնելու գործունեությունը:
Շմիգալի խոսքով՝ վերջին ամիսներին Կիեւը չի կարողանում ԱՄՀ-ի հետ համաձանեցնել ֆինանսավորման նոր ծրագիրը: Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շեւչենկոն հայտարարել Է, որ մինչեւ այս տարվա վերջը Կիեւը ցանկանում Է ԱՄՀ-ի հետ կնքել նոր համաձանագիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
