Եվրամիությունը պետք Է բազմազանացնի առեւտուրը՝ հումքի կարեւորագույն տեսակների ոլորտում՝ Ռուսաստանից կախվածության նվազեցման համար: Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի առեւտրի հարցերով գլխավոր տնօրեն Սաբինա Վեյնանդը սեպտեմբերի 12-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:
Ուկրաինայի հակամարտությունը, նրա խոսքով, արագացրել Է Միության միջազգային առեւտրական համագործակցության ընդլայնումը: «Մենք պարզեցինք, որ Ռուսաստանից կախված ենք ոչ միայն հանածո վառելիքի, այլեւ հումքի մի շարք այլ կարեւորագույն տեսակների գծով,- ընդգծել Է նա:- Մենք չեն կարող դա մեզ թույլ տալ»:
Բացի դրանից, Վեյնանդի խոսքով՝ կա «որոշակի կախվածություն Չինաստանից, եւ այստեղ մենք նույնպես պետք Է զգույշ լինենք. երբեք չգիտես, թե դա երբ կարող Է զենք դառնալ»: Ինչպես ավելի վաղ նշել Է Միությունում նախագահող Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յոզեֆ Սիկելան, Եվրոպայի հանդեպ կարող Է ծառանալ խոշորագույն տնտեսական ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
