-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով տարածաշրջանի առաջատարն է
Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով տարածաշրջանի առաջատարն է

Ֆրեյզերի ինստիտուտի կողմից հրապարակվել է «Աշխարհի տնտեսական ազատության 2022թ.-ի տարեկան զեկույց»-ը, որում Հայաստանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, ինչն ինստիտուտի կողմից Հայաստանին երբևէ տրված ամենաբարձր արդյունքն է: Հայաստանի վարկանիշը 10 հնարավորից կազմել է 7.84 միավոր: 

2022թ.-ի տարեկան զեկույցի համաձայն՝ տնտեսական ազատության ինդեքսով առաջատար երկրներ են համարվում Հոնկոնգը, Սինգապուրը և Շվեյցարիան, համապատասխանաբար՝ 8.59, 8.48 և 8.37 միավորներով: 

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին՝ պետք է նշել, որ 2020թ.-ին համեմատաբար բարենպաստ դիրքում է գտնվել Վրաստանը՝ 7.78 միավորով զբաղեցնելով 15-րդ հորիզոնականը, սակայն նախորդ տարվա համեմատ արձանագրվել է անկում. 2019թ.-ին գտնվել է 11-րդ հորիզոնականում՝ ունենալով 8.16 միավոր: Զեկույցում Թուրքիան զբաղեցրել է 112-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ մեկ հորիզոնականով զիջելով իր դիրքը, սակայն միավորների տեսանկյունից 2019թ.-ի համեմատ 0.01-ով նվազում է արձանագրվել: Ադրբեջանի տնտեսական ազատության ինդեքսը կազմել է 6.21 միավոր՝ զբաղեցնելով 119-րդ հորիզոնականը:

Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրներին`նշենք, որ Ղազախստանը տնտեսական ազատության ինդեքսով զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը՝ 7.35 միավորով, իսկ Ղրղզստանն ու Բելառուսը՝ համապատասխանաբար 77-րդ և 83-րդ տեղում են՝ 6.97 և 6.83 միավորներով: Զեկույցում Ռուսաստանը զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ իր դիրքերը զիջելով 3 հորիզոնականով:

Բեռնում.....