23.1 C
Yerevan
26 Սեպտեմբերի, 2022
221395.2 By Google Analytics 25.09.2022
Գլխավոր » Հայաստանի ընդդիմությանը կարող է օգնել միայն Ադրբեջանը
Այլ Լուրեր

Հայաստանի ընդդիմությանը կարող է օգնել միայն Ադրբեջանը

ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ազնիվ է, բայց նրա ազնվության մեջ չարություն կա։ Ազնվությունն ու հիմարությունը սովորաբար խոսում են իրար հետ։ Բայց հիմարությունն ու չարությունը՝ ոչ։ Կամ հիմար ես, կամ՝ չար։ Ո՞րն է Իշխան Սաղաթելյանինը՝ հիմարությո՞ւնը, թե՞ չարությունը։ Բնորոշումներ չտանք։

Այսօր պարոն Սաղաթելյանն ասել է․ «ՔՊ-ին միայնակ ենք թողում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ»։ Այսինքն, տեսնում ենք, որ ՔՊ-ն կործանում է Արցախը, ու թույլ է տալիս, որ ՔՊ-ն դա անի։ Այլ հարց է, թե ՔՊ-ն դա անում է, թե ոչ։ Բայց համարենք, թե անում է։

Այսպիսով Իշխան Սաղաթելյանը ուզում է, որ Արցախը կործանվի, որպեսզի ՔՊ-ն մինչև վերջ վարկաբեկվի։ ՔՊ-ն Հայաստանում որևէ ծրագրով որևէ կերպ չի վարկաբեկվում, հեղինակությունը կորցնելու միակ տարբերակը, ըստ Իշխան Սաղաթելյանի, մնում է Արցախի կործանումը։ Պետք է ենթադրել, որ ընդդիմության համակարգողը նույնիսկ երազում է, որ Արցախը վաճառելու իր ծրագրի մեջ ՔՊ-ն հաջողի։ Այո, Սաղաթելյանը դա ուզում է, բայց փոքրիկ խնդիր կա՝ ՔՊ-ն դա չի անում։ Որովհետև ՔՊ-ից ոչինչ կախված չէ։ ՔՊ-ն կարող է միայն ասել, որ չի կարող փրկել Արցախը, որովհետև փրկության ոչ մի գործիք իշխանությունը վերցնելու պահից ինքն արդեն չի ունեցել։

Գուցե անհավատալի հնչի, բայց այսպիսի հայտարարությամբ Իշխան Սաղաթելյանը քաղաքական լեգիտիմություն է մուրում ադրբեջանցիներից։ Նա ըստ էության հասկացնում է նրանց՝ խժռեք Արցախը, որպեսզի մենք մինչև վերջ իրավացի լինենք Փաշինյանին ուղղված մեր մեղադրանքներում։ Այսպիսի հայտարարությամբ պարոն Սաղաթելյանը խոստովանում է, որ Հայաստանում աջակցություն գտնելու ոչ մի տարբերակ չունի ընդդիմությունը։ Եթե կա մեկը, որ կարող է օգնել, Ադրբեջանն է։ Ադրբեջանը դեմ չէ, որ խժռի Արցախը։ Ու փաստորեն այդ առումով այդ երկիրը մեր ընդդիմության աջակցությունը ունի։ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ եթե Ադրբեջանը խժռի Արցախը, Հայաստանում ոչ ոք այսօրվա ընդդիմությանը իշխանություն չի վերադարձնի թեկուզ այն պատճառով, որ այսօրվա ընդդիմությունը ինքն է ժամանակին թուլացրել խաղաղության հնարավորության բոլոր ամրակապերը։

«ՔՊ-ին միայնակ ենք թողում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ»։ Այսինքն, այս ԱԺ-ում անելիք չունենք։ Հետևաբար պարտավոր եք զենքը ձեռքին լինել Արցախում ու կանխել վաճառքը։ Որովհետև հստակ հայտարարում եք՝ Հայաստանում մենք քաղաքական գործիքներով Արցախի վաճառքը կանխելու ոչ մի հնարավորություն չունենք, ուրեմն պետք է գնալ Ղարաբաղ և այն փրկել կոնկրետ գործողություններով։ Հենց դա ընդդիմությանը կապահովեր այն լեգիտիմությունը, որը նրանց չի հաջողվում ստեղծել քաղաքականությամբ։

Արսեն Գրիգորյան

Բեռնում.....
-->