-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ԱՀ Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ադրբեջանական կողմից Կարմիր-շուկայի ուղղությամբ կրակելու վերաբերյալ
Այլ Լուրեր

ԱՀ Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ադրբեջանական կողմից Կարմիր-շուկայի ուղղությամբ կրակելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր-շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։

Այս մասին հաղորդագրություն է զետեղվել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Իսկ ծանուցման մեջ ասվում է. «Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Բեռնում.....