2.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Ովքե՞ր պետք է խուսափեն սմբուկ ուտելուց
Այլ Լուրեր

Ովքե՞ր պետք է խուսափեն սմբուկ ուտելուց

Տարվա այս ժամանակահատվածում սմբուկը շատերի ամենօրյա սննդակարգի անբաժանելի մաս է կազմում: Այս բանջարեղենը օգտակար բազմաթիվ հատկանիշներ ունի:

Միեւնույն ժամանակ, սակայն, որոշ մարդիկ սմբուկ պետք է զգուշավորությամբ օգտագործեն:

Ռուս դիետոլոգ Մարգարիտա Կորոլյովան “Москва 24”-ի հետ զրույցում նշել է, թե որ խմբի մարդիկ պետք է նվազագույնի հասցնեն սննդակարգում սմբուկի օգտագործման քանակը:

Այսպիսով, սմբուկի օգտագործումից, մասնագետի խոսքով, պետք է առաջին հերթին խուսափեն աուտոիմունային հիվանդություն ունեցողները:

Սմբուկ պետք է չօգտագործեն նաեւ բորբոքային հիվանդություններ ունեցող անձինք, մասնավորապես՝ աղիների եւ հոդերի հետ կապված:

Սմբուկից պետք է խուսափել նաեւ ալերգիաներ ունենալու դեպքում։

Մասնագետը նշել է, որ սմբուկում առկա նյութերը կարող են նպաստել օրգանիզմում բորբոքային գործընթացների ակտիվացմանը։ Աղիքային հիվանդությունների դեպքում սմբուկի կորիզները կարող են հայտնվել աղիների վրա բորմբոքման օջախներում՝ ավելի սրելով խնդիրը։

Բեռնում.....