4.1 C
Yerevan
7 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Պետական կառավարման համակարգի տասնյակ աշխատակիցներ սեպտեմբերի սկզբին ստացել են միայն աշխատավարձի կեսը. ահազանգ. «Փաստ»
թերթերի տեսություն

Պետական կառավարման համակարգի տասնյակ աշխատակիցներ սեպտեմբերի սկզբին ստացել են միայն աշխատավարձի կեսը. ահազանգ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռեւս ամիսներ առաջ մասնագետները զգուշացնում էին, որ ինչքան էլ կառավարությունը վարկ վերցնի, ինչքան էլ մեծացնի պետական պարտքը, ի վերջո, նման տեմպերով հասնելու է նրան, որ խնդիր է ունենալու առնվազն աշխատավարձերի, չի բացառվում՝ նաեւ կենսաթոշակների վճարման առումով:

Եվ ահա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Փաստ» թերթը պետական կառավարման համակարգի տասնյակ աշխատակիցներից տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի սկզբին ստացել են միայն աշխատավարձի կեսը: Երբ դիմել են իրենց նախարարությունների հաշվապահություն, իրենց ասել են, որ գումարն ամբողջովին չի փոխանցվել, այդ իսկ պատճառով ստիպված են եղել մասամբ վճարել աշխատակիցներին:

Տեղեկացրել են նաեւ, որ աշխատավարձի մյուս կեսը հնարավոր կլինի վճարել ամսվա կեսերին:

Բեռնում.....