-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ԱՀ ՊԲ
Այլ Լուրեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ԱՀ ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բեռնում.....