6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Freedom House-ի հայտարարությունը՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ
Այլ Լուրեր

Freedom House-ի հայտարարությունը՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը թվիթերում հայտարարություն է տարածել հայկական ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ: Ցավոք սրտի, հեղինակավոր այս կազմակերպության կոչն, ինչպես միշտ, վերաբերում է երկու կողմերին։

Այն ինչ, որ մի քանի օր շարունակ կեղծ տեղեկատվական հիմքեր ստեղծելուց հետո, ադրբեջանական կողմն է սանձազերծել այս ագրեսիան։ Հերթական անգամ միջազգային հանրությունը չի կարողանում կամ չի ցանկանում ուղիղ մատնանշել ագրեսորին։

«Մեզ անհանգստացած ենք ստացվող տեղեկություններով այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծում է հարավային հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և դիմում երկու կողմերին գտնել խնդրի խաղաղ լուծում»:

Բեռնում.....