6.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ խոսնակ
Այլ Լուրեր

Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների և լարվածության սրման առնչությամբ, զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել:

Նա ընդգծել է, որ Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն:

Քանանին շեշտել է, որ Իրանն ուշադրությամբ հետևում է այս խնդրի հետ կապված զարգացումներին և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել հարևան երկրների միջև հակասությունների կարգավորման համար:

Բեռնում.....