-3.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Պուտինն անձամբ ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դեէսկալացիսյի գործում․ Պեսկով
Այլ Լուրեր

Պուտինն անձամբ ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դեէսկալացիսյի գործում․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ խոսել է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դերի մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտությանը թուլացման գործում։

«Բնականաբար, այստեղ դժվար է գերագնահատել Ռուսաստանի և անձամբ Պուտինի դերը։ Նախագահը գործադրում է բոլոր ջանքերը սահմանին լարվածության թուլացման համար։ Այս ջանքերը շարունակական են։ Հիմա չէի ցանկանա ավելին ասել ու հայտարարել»,- նշել է Պեսկովը։

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 08.00-ի դրությամբ էական փոփոխություններ չի կրել: Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հայկական կողմը հայտնել է այս պահի դրությամբ 49 զոհի մասին, կան վիրավորներ:

Բեռնում.....