-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ԱԺ խմբակցությունները միասնական դիրքորոշման չեն հանգել Ադրբեջանի հարձակման մասին հայտարարության հարցով
Այլ Լուրեր

ԱԺ խմբակցությունները միասնական դիրքորոշման չեն հանգել Ադրբեջանի հարձակման մասին հայտարարության հարցով

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար չափազանց կարևոր էր Ազգային ժողովի դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև, որը, ցավոք, չհաջողվեց: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հայտարարության նախագծի համահեղինակն է:

ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե արդյոք ընդդիմության կողմից ներկայացվել են առաջարկներ հայտարարության հետ կապված և ի՞նչ ընթացք է ստացել այդ քննարկումը:

«Առավոտյան 9:40-ից սկսած գրեթե անընդհատ աշխատանք ենք տարել մեր ընդդիմադիր գործընկերների հետ: Գիտեք, բանակցություններում զրոյական արդյունքը դիտարկվում է որպես զրոյական արդյունք: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացնել էին առանձին առաջարկների փաթեթներ:

«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկի փաթեթը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերաբերելի չէր երեկ սանձազերծած գործողություններին, ինչի մասին ես իմ գործընկերներին տեղեկացրել եմ: «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկների մի մասը վերաբերելի էին որոշ մասով ստեղծված իրավիճակին և պատրաստ էինք մասնակիորեն հաշվի առնել այդ առաջարկները նշված հայտարարության մեջ: Ընդ որում, ուզում եմ հստակ նշել, որ մեզ համար չափազանց կարևոր էր այսօր դահլիճում ունենալ միասնականություն խորհրդարանական բոլոր խմբակցությունների միջև, որը, ցավոք, չհաջողվեց: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ երկարատև քննարկումների ընթացքում հնարավոր չեղավ համաձայնեցնել այնպիսի առաջարկների փաթեթ, որում կընդգրկեին նրանց կողմից ներկայացված առաջարկների մի մասը, քանի որ մյուս մասն անընդունելի էր»,- ասաց Վարդանյանը:

Բեռնում.....