0.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 12.9 տոկոսի
Տնտեսություն և Բիզնես

ԿԲ-ն տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 12.9 տոկոսի

 ՀՀ կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի իր կանխատեսումը, այսպիսով` 4.9 տոկոսի փոխարեն կանխատեսվում է 12.9 տոկոս տնտեսական աճ:

Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք էապես փոխել ենք կանխատեսումը: Նախկին կանխատեսած 4.9 տոկոսի համեմատ 12.9 տոկոս է աճը կազմում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը դա պայմանավորեց հիմնականում պահանջարկով: Ծառայությունների, շինարարության ոլորտներում հսկայական տարբերություններ կան, որոշակի տարբերություններ կան նաև արդյունաբերության ոլորտում: «Նաև սա է պատճառը, որ այսօր տեսնում ենք, որ ունենք իրավիճակ, երբ աճում են ոչ միայն ոչ պարենային ապրանքների գները, այլ նաև ծառայությունների գները»,-նշեց նա:

Բեռնում.....