7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » ԱՀԿ-ում հայտնել են Եվրոպայի 17 մլն բնակիչների մոտ հետքովիդային համախտանիշի մասին
Աշխարհ

ԱՀԿ-ում հայտնել են Եվրոպայի 17 մլն բնակիչների մոտ հետքովիդային համախտանիշի մասին

Շուրջ 17 միլիոն մարդ Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրնեում լոնգ-քովիդ (հետքովիդային համախտանիշ) Է տարել համավարակի առաջին երկու տարում: Մայր ցամաքի միլիոնավոր բնակիչներ, հնարավոր Է, ստիպված կլինեն դրանով ապրելու երկար տարիներ, ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի՝ սեպտեմբերի 13-ին հրապարակված մամուլի տեղեկագրում։

Փորձագետների գնահատումներով՝ 2020 – 2021 թվականներին հետքովիդային համախտանիշի դեպքերի քանակն աճել Է 307 տոկոսով, ինչը պայմանավորված Է 2020 թվականի վերջից եւ 2021 թվականի ընթացքում COVID-19-ի հաստատված ախտորոշումների ակտիվ աճով: Ըստ որում հետքովիդային համախտանիշի հավանականությունը կանանց մոտ կրկնակի բարձր Է, քան տղամարդկանց մոտ: Բացի դրանից, դրա հավանականությունն Էապես աճում Է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում, որը հոսպիտալացում Է պահանջում. կանանց մոտ երեք դեպքից մեկի եւ տղամարդկանց մոտ հինգ դեպքից մեկի ժամանակ:

«Թեեւ շատ բան դեռ պետք Է իմանալ հետքովիդային համախտանիշի մասին, հատկապես այն մասին, թե ինչպես Է դա դրսեւորվում բնակչության պատվաստված եւ չպատվաստված խմբերի մոտ եւ ինչպես Է ազդում կրկնական վարակման վրա, այդ տվյալները մատնանշում են անալիզի, լրացուցիչ ներդրումների, այն մարդկանց մեծ աջակցության եւ նրանց հետ մեծ համերաշխության սուր անհրաժեշտությունն, ովքեր տանում են այդ հիվանդությունը»,- բերված Է հաղորդագրության մեջ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի խոսքը: Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ Է անում բացառիկ լրջորեն վերաբերվել այդ վիճակին եւ շտապ կարգով ներդրումներ կատարել դրա հետազոտության, բուժման եւ վերականգնման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնում.....