ՆԱՏՕ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին և հասնել դեէսկալացիայի, այս մասին իր թվիթերյան գրառման մեջ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Շատ անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանների երկայնքով տեղի ունեցող հարձակումներով, ներառյալ Հայաստանի ներսում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին հաղորդումներով: ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները և հասնել դեէսկալացիայի»,- ասվում է Կոլոմինայի գրառման մեջ:
