-3.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ. Ֆրանսու-Խավիեր Բելամին, ԵԽ պատգամավոր
Այլ Լուրեր

Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ. Ֆրանսու-Խավիեր Բելամին, ԵԽ պատգամավոր


Եթե մենք հիմա գործենք, ապա կարող ենք դադարեցնել այս պատերազմը, այս մասին այսօր Եվրոպական խորհրդարանի նիստում ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսու-Խավիեր Բելամին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման մանրամասները ներկայացնելիս։

Վերջինս մասնավորապես նշել է․ «Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ. Եթե ​​մենք հիմա գործենք, կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Մենք դա պարտական ​​ենք Եվրոպայի անվտանգությանը և առաջին հերթին՝ հայ ժողովրդին»։


Պատգամավորը խորհրդարանի նախագահին կոչ է արել միասնականորեն հանդես գալ ընդդեմ Ալիևի հանցավոր ռեժիմի, ինչպես Եվրոպան վարվեց Ուկրաինայի պարագայում և դատապարտել նրա գործողությունները, թույլ չտալով իրագործել ծրագրածը։

«Չլեգիտիմացնենք Ալիևի ռեժիմը և չֆինանսավորենք նրա սպառնալիքները՝ գազ գնելով, սանկցիաներ կիրառենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ հրավիրելով»,- հավելել է պատգամավորը։

Բեռնում.....