16.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Հայաստանը հարձակման թիրախ դարձած խաղաղ ժողովրդավարական երկիր է․ Սերժ Թանկյան
Այլ Լուրեր

Հայաստանը հարձակման թիրախ դարձած խաղաղ ժողովրդավարական երկիր է․ Սերժ Թանկյան

System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում անդրադառցել է ՀՀ սահմանին տիրող իրավիճակին:

«Ես Հայաստանում էի: Ոչ ոք արժանի չէ ռասիստական նավթադոլարային օլիգարխիկ բռնապետությունների կողմից հարձակման ենթարկվելու եւ սպանվելու: Հայաստանը հարձակման թիրախ դարձած խաղաղ ժողովրդավարական երկիր է: Օգնեք տարածել սա, խնդրում եմ: Ադրբեջանը գնդակոծում է քաղաքացիական անձանց տները Հայաստանի հյուսիսից մինչև հարավ, քաղաքացիները պատսպարվում են թաքստոցներում:

«Ճշմարտության և արդարության կենտրոնը» պահանջում է քաղաքացիական անձանց պաշտպանել մարդու իրավունքների խախտումներից: «Ճշմարտության և արդարության կենտրոնը» ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ դատապարտելով միջազգային օրենքների, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2021 թվականի դեկտեմբերի 7-ի ԱՄԴ-ի հրամանի խախտումները»,- գրել է երաժիշտը:

Բեռնում.....