7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ալեքսիս Օհանյան
Այլ Լուրեր

Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից. Ալեքսիս Օհանյան

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը:

Օհանյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Ժողովրդավարությունը հարձակման է ենթարկվում Ադրբեջանի կողմից: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց և ԱՄՆ-ի կողմից այն վերջապես ճանաչելուց մեկ տարի անց, Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարձագանքի այս անգամ»:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Բեռնում.....