7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները
Այլ Լուրեր

ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ  պետքարտուղար  Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Նա հայտնել է, որ պետքարտուղար Բլինկենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման վերաբերյալ:

«Պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»,-ասված է խոսնակի տարածած հաղորդագրությունում: 

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-իցԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներիցխոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբՀակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍներ:

Իրադրությունը հայադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալՀակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին ՀանդիՎերին ՇորժայիԱրտանիշի և Սոթքի ուղղությամբՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրներըՀայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում ենԱյս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Բեռնում.....