-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան
Այլ Լուրեր

ՀԱՊԿ-ն Ստանիսլավ Զասի գլխավորությամբ առաքելություն կուղարկի Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կգլխավորի կազմակերպության առաքելությունը Հայաստանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առաքելության հիմնական խնդիրը լինելու են Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրադրության գնահատումը, պետությունների ղեկավարների համար զեկույցի նախապատրաստումը և դեէսկալացիայի շուրջ առաջարկների մշակումը։

Առաքելության կազմում լինելու են նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլիյ Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որը մշտապես մոնիթորինգի կենթարկի իրադրությունն իր պատասխանատվության գոտում։

Բեռնում.....