«Հրապարակ» օրաթերթը գրում է.
…Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ Ալիեւը կտրուկ է դրել հարցը՝ կա՛մ միջանցքը տալիս ենք, կա՛մ ինքը դա վերցնում է ռազմական ճանապարհով։
Ի դեպ, այդ միջանցքի անհրաժեշտության հիմքում Ադրբեջանի անվստահությունն է Իրանի հանդեպ։ Ալիեւը չի ուզում մնալ այս երկրի միջով Նախիջեւանին կապող լավորակ ճանապարհի հույսին, այլընտրանքային ճանապարհ է ուզում: Թեեւ ավելի հոռետեսները կարծում են, որ միջանցքի անվան տակ թուրք-ադրբեջանական տանդեմն ուղղակի Սյունիքն է ուզում գրավել, ոչ մի ճանապարհի հարց էլ իրականում չկա:
Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում
