8.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու․ «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանալու: Հայաստանի կենտրոնական բանկն առաջարկում է վերանայել «Բոնուս-Մալուս» համակարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաշվի կառնվի նաեւ ապահովադիրների վարորդական պատմությունը, այսինքն՝ նրանց պատկանող ավտոմեքենաների մասնակցությամբ կատարված վարչական իրավախախտումների քանակը եւ դրանց համար վարորդներից հանված բալերի քանակը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ սկսած 2023 թվականից՝ ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է սերտ կապ ստեղծել ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից վճարվող ապահովագրավճարների չափի եւ նրանց կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառում դրսեւորվող կարգապահության միջեւ։ ՀՀ ոստիկանության տեղեկատվական-փնտրողական համակարգից ԱՊՊԱ-ի համակարգ կփոխանցվի վարորդների կողմից ավտոմեքենաներով կատարվող ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների կամ այդպիսի խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն նրանց տրվող տուգանային միավորների վերաբերյալ տեղեկությունը:

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....