Պակիստանի բանակի առնվազն երեք զինծառայողներ են զոհվել անհայտ զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ պակիստանա-աֆղանական սահմանի հատվածում, որը գտնվում Է Քուռամի օկրուգում (Խայբեր Փախթունխվայի հյուսիս — արեւմտյան նահանգ): Սեպտեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է Dawn թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությունը։
Թերթի տվյալներով՝ ահաբեկիչները պակիստանցի զինվորականների դիրքերը գրոհել են Աֆղանստանի տարածքից: Զինծառայողները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգության հետեւանքով զոհվել են Պակիստանի բանակի երեք զինծառայողներ: «Ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել»,- ճշտել են պաշտպանության նախարարությունում: Ինչպես գրում Է հրատարակությունը, արձագանքելով միջադեպին, Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին դատապարտել Է հարձակումը եւ Աֆղանստանի ղեկավարությունից պահանջել ձեռնարկել ահաբեկիչների կողմից Աֆղանստանի տարածքի հետագա օգտագործման կանխման միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
