-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.11.2023
Գլխավոր » ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրոնական առաջնորդներին կոչ Է արել մերժելու օտարատեցությունն ու ռասիզմը
Այլ Լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրոնական առաջնորդներին կոչ Է արել մերժելու օտարատեցությունն ու ռասիզմը

 Աշխարհի կրոնական առաջնորդները պետք Է մերժեն օտարատեցության եւ ռասիզմի դրեւորումները: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը համաշխարհային եւ ավանդական կրոնների քառաջնորդների՝ սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում բացված համագումարի մասնակիցներին հղած տեսաուղերձում։

«Մեր աշխարհն ընդգրկված Է պատերազմներով եւ հակամարտություններով, արտակարգ հումանիտար իրավիճակներով, բնապահպանական ճգնաժամերով, սովով եւ աղքատությամբ: Շարունակում են տարածվել ատելության արտահայտություններն ու խտրականությունը կրոնական տարբերությունների հիման վրա: Ես կրոնական առաջնորդներին խնդրում եմ չխրախուսել բռնությունն իրենց համայնքերի մեջ, այլ մերժել օտարատեցությունը, ռասիզմը, հանդուրժողականության բացակայությունը»,- ասել Է նա:

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ վստահություն Է հայտնել, որ մարդկությունն ունակ Է տոկալու ընթացիկ ժամանակի փորձություններն ու կառուցելու լավագույն աշխարհ բոլորի համար: Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների VII համագումարը Ղազախստանի մայրաքաղաքում տեղի Է ունենում սեպտեմբերի 14 – 15-ը: Դրան մասնակցում են շուրջ 100 պատվիրակություններ 50 երկրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :

Բեռնում.....